Մեդիա կենտրոն». Քննարկում «Անհանդուրժողականության մշակույթը Հայաստանում. ինչպե՞ս պայքարել խտրականության և ատելության խոսքի դեմ» թեմայով

26-03-2019 12:00:00   | Հայաստան  |  Քննարկում
 
Մարտի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Անհանդուրժողականության մշակույթը Հայաստանում. ինչպե՞ս պայքարել խտրականության և ատելության խոսքի դեմ» թեմայով:        
 
Բանախոսներն են`                   
 
Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան
 
Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան
 
Լուսինե Սարգսյան, ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար
 
Արա Ղարագյոզյան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան
 
Բանախոսների կազմը կարող է
համալրվել:
 
Իրավապաշտպաններն ու փաստաբանները Հայաստանում հաճախ են հայտնվում ատելության կոչերի և խտրականության դրսևորման թիրախում:  Նմանօրինակ դեպք գրանցվեց նաև ս. թ. մարտի 8-ին կին իրավապաշտպան Լարա Ահարոնյանի նկատմամբ, ով պայքարում է գենդերային հավասարության և կանանց իրավունքների համար:
 
Իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության համատեքստում Հայաստանում դեռևս գրանցվում են թերություններ և բացթողումներ:
 
Խտրականության ենթարկված անձինք, այդ թվում` իրավապաշտպանները, զրկված են Հայաստանում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից, իսկ խտրականության դեպքերը մնում են անպատիժ: Հայաստանը չունի
նաև հակախտրականության համապարփակ և արդյունավետ օրենսդրություն: Գործող օրենքները նույնիսկ չեն սահմանում խտրականություն եզրույթը:
 
Քանի որ  Հայաստանում, մասնավորապես` սոցիալական ցանցերում հաճախակի  են հայտնվում ծայրահեղական խմբեր, որոնք ամեն կերպ վարկաբեկում են իրավապաշտպանների ու փաստաբանների գործունեությունը, անհրաժեշտություն կա արդյունավետ իրավական պաշտպանության երաշխիքների և աջակցության:
 
Այս խնդիրների շուրջ  Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում վերոնշյալ բանախոսների մասնակցությամբ:
 
 
 
-- 
Հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 191 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար