ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով

26-03-2019 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մարտի 26-ին` ժամը 10:00-ին,  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 1-ին հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը:
 
    ՀՀ ԳԱԱ 2018 թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին
զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:  ՀՀ  ԳԱԱ  2018թ-ի գիտակազմակերպական գործունեության մասին կզեկուցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար  թղթակից անդամ  Հրանտ Մաթևոսյանը:
 
 Տարեկան ժողովում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը և կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը կներկայացնեն «Հայ ժողովրդի գենետիկա» գիտական զեկուցումը:
 
 Մարտի 26-ին
ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու համար լրագրողները պետք է նախօրոք գրանցվեն ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունում` զանգահարելով 099 705 478 հեռախոսահամարին:
  
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 165 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար