Համերգ` նվիրված Ռուբեն Ալթունյանի 80-ամյակին

23-04-2019 19:00:00   | Հայաստան  |  Համերգ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական համերգով: Համերգային երեկոն կանցկացվի ապրիլի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, երեկոյի ընթացքում կներկայացնի Ալթունյանի «Սիմֆոնիետ» կամերային նվագախմբի համար, «Թափուր անդաստան» դուդուկի, զուռնայի և կամերային նվագախմբի համար, «Քոչարի» և «Բերդ պար», «Ես սիրեցի» (պրեմիերա) ստեղծագործությունները:
 


Նշենք, որ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939թ., Երևանում: 1965թ. արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969թ.՝ ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների
2-րդ մրցույթ 2-րդ մրցանակին: 1987-90 թթ.
եղել է Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թթ.` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում:
 
Հեղինակել է բազում ինքնատիպ ստեղծագործություններ:  1970 թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 340 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար