Sputnik Արմենիա. տեսակամուրջ՝ «Դմիտրի Մեդվեդևի այցն ու ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում» թեմայով


Sputnik Արմենիա. տեսակամուրջ՝ «Դմիտրի Մեդվեդևի այցն ու ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում» թեմայով

  • 26-04-2019 12:30:00   | Հայաստան  |  Տեսակամուրջ

Ապրիլի 26-ին, ժ. 12.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա–Երևան տեսակամուրջը, որը նվիրված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի Երևան այցին:

Մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը կպատմի Ռուսաստանի և Հայաստանի փոխշահավետ համագործակցության հեռանկարների և ԵԱՏՄ մյուս գործընկեր–երկրների հետ համատեղ ծրագրերի մասին։

 

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

 

 

 

 

 

Նոյյան տապան   -   Տեսակամուրջ