Քննարկում՝ «Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով


Քննարկում՝ «Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով

  • 29-04-2019 12:00:00   | Հայաստան  |  Քննարկում
Ապրիլի 29-ին, ժամը 12․00 - 14․00-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում  (Սայաթ-Նովա 19) «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպում է «Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով երկրորդ կլոր-սեղան հանդիպում-քննարկումը։
 
Քննարկման նպատակն է փաստաբանների նկատմամբ դատական պատժամիջոցների կիրառմամբ կարգապահական հետապնդումների խնդրի, փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ներկա իրավիճակի, այդ խոչընդոտման մասին հաղորդումների և արդյունքների մասին վիճակագրության ներկայացումը։
 
Հանդիպմանը մասնակցելու համար հրավիրված են Հայաստանում օտարերկրյա  դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների, Փաստաբանների պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ։
 
 
Tel.: +374 10 531 972
E-mail: hahr.yerevan@gmail.com
Web site:  www.hrtv.am, www.harh.am 
 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում