Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը սիրով Ձեզ հրավիրում է ներկա գտնվելու մայիսի 31-ին, ժամը 17.00-ին կայանալիք ,,Լուսե ուղենիշ,, խորագրով միջոցառմանը:
Ծրագրում՝
1. Տնօրհնեք
2. Խ. Աբովյանի 18-րդ դարի տոհմական տան թոնրի գործարկում, հայկական ավանդական լավաշի թխման արարողություն և հյուրասիրություն:
3. Ազգագրական խմբեր և երաժշտական բենդեր՝ ,,Արեգ,, ավանդական երգի-պարի համույթ, ,,Գաթա,, բենդ, ԹմբաԹա (Թումո), Միքայել Ոսկանյան, Գոռ Սուջյան:
4.Հյուրասիրություն
Հրավիրյալներ՝ ՀՀ Կրթության և մշակույթի նախարարության, Գրողների տան միության ներկայացուցիչներ, թանգարանների, դպրոցների տնօրեններ, Վիվասել, Յուքոմ ընկերությունների ներկայացուցիչներ, DVV կազմակերպության տնօրեն և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: