«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրավիրում է իր հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին, որտեղ հանգամանորեն կներկայացվեն հիմնադրամի գործունեության և նպատակների հիմնարար բարեփոխումները:
Ժողովը տեղի կունենա ս.թ. հունիսի 18-ին՝ ժամը 9:00-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը (հասցե՝ Մաշոց 47): Լրատվամիջոցների գրանցումը՝ 8:30-ին:
Նիստը կվարի ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Խոսքով հանդես կգան ՀՀ վարչապես, հոգաբարձուների խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Կլինի հարցուպատասխանի հնարավորություն հիմնադրամի ղեկավարության հետ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կներկայացնի իր նոր տեսլականն ու ռազմավարությունը, որի հիմքում թափանցիկ և հաշվետու գործելաոճն է: Կքննարկվեն նաև 2018թ․-ին կյանքի կոչված ծրագրերն ու 2019թ․-ի ծրագրերի ուղղությունները։
Մասնակցությունը հաստատելու և հավատարմագրման համար խնդրում ենք գրանցվել այստեղ կամ զանգահարել 055992217: Խնդրում ենք գրանցել լուսաբանող լրագրողին, ինչպես նաև լուսանկարչին և/կամ օպերատորին: