Տեղի կունենա գերմանաբնակ երաժիշտ Ստեփան Գանտրալյանի՝ «Բաղձանքի երգեր» խորագիրը կրող միջոցառումը
19-06-2019 19:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Հունիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գերմանաբնակ երաժիշտ Ստեփան Գանտրալյանի՝ «Բաղձանքի երգեր» խորագիրը կրող միջոցառումը:
Միջոցառմանը կներկայացվեն Ստեփան Գանտրալյանի հեղինակային երգերը՝ գրված վերջին 31 տարիների ընթացքում:
Ստեփան Գանտրալյանը ծնվել է 1963 թվականին Երևանում, արևմտահայ հայրենադարձների ընտանիքում։
1980 թ.-ին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թատերական ռեժիսուրայի բաժնում:
1980–1982 թթ. սովորել է նաև «Հայֆիլմ»-ին կից կինոդերասանի ստուդիայում։
1993–1998 թթ. սովորել է Երևանի ազատ հումանիտար համալսարանում:
2007 թվականից մինչև օրս՝ որպես երգիչ-երգահան, հանդես է գալիս թե՛ Գերմանիայում և թե՛ արտերկրում՝ կատարելով բալլադներ, ռոմանսներ և շանսոններ ավելի քան 13 լեզուներով։
Երեկոյի ընթացքում իր մասնակցությունը կցուցաբերի նաև կոմպոզիտոր Սամվել Գանտրալյանը (կիթառ, դաշնամուր):
Սամվել Գանտրալյանը 1985-1994 թթ. սովորել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում (ջութակ):
1994-1998 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (տեսական):
2001-2006 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (կոմպոզիցիա):
Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին
Մուտքն ազատ է:
Հավելյալ տեղեկությունների, հարցերի համար կարող եք զանգահարել (093) 456607: