«Մեդիա կենտրոն». Հարկային նոր օրենսգիրք․ հնարավորություններ և մտահոգություններ

19-06-2019 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
«Հարկային նոր օրենսգիրք․ հնարավորություններ և մտահոգություններ»
 
Հունիսի 19-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հարկային նոր օրենսգիրք․ հնարավորություններ և մտահոգություններ» թեմայով:
 
Հունիսի 7-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենգրքում կատարված փոփոխությունները, որոնցով ներդրվում է միասնական եկամտային հարկի համակարգը։ Ընդդիմությունը դեմ է քվեարկել, դեմ են նաև արտախորհրդարանական ուժերից քաղաքացիական նախաձեռնություններ։
 
Փոփոխությունների փաթեթում գլխավորը եկամտային հարկի նվազեցումն ու շրջանառության հարկի շեմի բարձարցումն է՝ տարեկան 58,3-ից մինչև 115 միլիոնի։  Նոր Հարկային օրենսգրքով տարեկան մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսները կվճարեն շրջանառության հարկ՝ խուսափելով ավելացրած արժեքի հարկից։
 
Նոր Հարկային օրենսգրքի ամենաքննարկված փոփոխությունը եկամտահարկի համահարթեցումն է։ Այժմ գործում է եկամտահարկի 3 տարբերակ՝ 23, 28 և 36 տոկոս, համապատասխանաբար մինչև 150
հազար դրամ, 150 հազարից մինչև 2 միլիոն և 2 միլիոն դրամից բարձր վաստակողների համար։ Կառավարությունն առաջարկում է բոլորին հարկել հավասար՝ 23 տոկոս, իսկ 2020 թվականից արդեն՝ 20 տոկոս։
 
Բանախոսներն են․
 
Աշոտ Խուրշուդյան՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ
Ատոմ Մարգարյան՝ ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ
 
 
 
նախաձեռնություններ։   Փոփոխությունների
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 188 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար