«Նոյյան տապան». ասուլիս՝ աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի վերաբերյալ


«Նոյյան տապան». ասուլիս՝ աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի վերաբերյալ

  • 26-06-2019 11:30:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հունիսի  26-ին  ժամը  11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող  «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի հանրային իրազեկման նպատակով: 
 
Բանախոսներն են
 
Ներսես Աղաբաբյանը -  ծրագրի իրավաբան փորձագետ, փաստաբան  
Նարինե Մաիլյանը - մոնիթորինգի փորձագետ ,
Ներկայացուցիչներ
Հանրային պաշտպանի գրասենյակի, արհմիությունների, հաշտարարների, 
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի,
Մարդու իրավունքի պաշտպանի, որոնք կներկայացնեն աշխատողների իրավունքները, գործատուների պարտավորությունները, ինչպես նաև յուրաքանչյուր կառույցի լիազորությունները աշխատողների իրավունքների իրացման գործում նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համատեքստում:  
 
Թեմայի վերաբերյալ, 
Ծրագրի շրջանակում փորձագիտական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ են իրականացվել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում ուրույն դերակատարում ունեցող  Հանրային պաշտպանի գրասենյակների, արհմիությունների, հաշտարարների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, իրավապաշտպան ՀԿ-ների, ինչպես նաև Մարդու իրավունքի պաշտպանի ներկայացուցիչների շրջանում, որոնց փորձի վրա հիմնված տեսակետներն ու առաջարկները խիստ կարևոր են աշխատողի իրավունքի արդար իրացման համար առկա խոչընդոտները բացահայտելու և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական մեխանիզմի ներդրման ու արդյունավետ գործարկման հնարավորությունները գնահատելու համար:
 
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա պատրաստվել է աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի իրացման համար առկա պայմանների գնահատման մոնիթորինգի զեկույց: Զեկույցում արձանագրված կարևոր խնդիրներից է` իրավունքի  և դրա իրացման հարցում արտադատական համակարգի մասին աշխատողների և գործատուների իրազեկվածության ցածր մակարդակը: Խիստ կարևորելով աշխատողների ու գործատուների իրազեկվածության բարձրացման օրակարգային այս խնդիրը, «Արազա» ԲՀԿ-ն մշակել է “Աշխատանքի ընթացքում վնաս կրած աշխատողների փոխհատուցման” ՈՒՂԵՑՈՒՅՑ, որն էլ կներկայացվի ասուլիսի ընթացքում։
 
  
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
 
 
,
 
 

 

Հաղորդումը ուղիղ հեռարձակվում է .

TV - AABC (Լոս Անջելես, ԱՄՆ)

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ)

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկ ծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

FB - Noyan Tapan - Նոյյան Տապան խմբում

Telegram - Noyan Tapan TV

 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք բոլոր հաղորդումները՝ օգտվելով ամբողջական տեսացանկից հետեւյալ հղումով՝

https://www.youtube.com/c/NoyanTapanLIVE/playlists

 

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

 

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube

 

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

 

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

 

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

 

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան   -   Ասուլիս