ՄԻՊ. Ի՞նչ խնդիրներ կան փակ հաստատություններում


ՄԻՊ. Ի՞նչ խնդիրներ կան փակ հաստատություններում

  • 17-07-2019 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) 2-րդ հարկի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կհրապարակի փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը և կներկայացնի Պաշտպանի նախաձեռնությամբ մշակված «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում։
 
Նոր հավելվածը ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի հնարավորություն է ընձեռում ստանալ խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ:
 
 
Հարգանքով՝
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Հանրային կապերի բաժին
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն