Վայոց Ձորում պայթունավտանգ իրավիճակ է. Մարզի բնակիչներն ահանգանզում և խնդիրների շուտափույթ լուծում են պահանջում
23-07-2019 12:30:00 | Հայաստան | Ասուլիս
Հուլիսի 23-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Վայոց Ձորի մարզի որոշ բնակիչների մասնակցությամբ, ովքեր բարձրաձայնում են մարզում շարունակվող ապօրինությունների, մարզպետի անգործության և նրա ՀՀԿ-ի հետ սերտաճելու վտանգավոր հետևանքների մասին։ Բնակիչները դիմել են իրավապաշտպան Արտակ Գալստյանին ներկայացնելով փաստեր և խնդրել ստանձնել իրենց պաշտպանությունը։
Բանախոսներն են՝
Արտակ Գալստյան - իրավապաշտպան
Սուսաննա սարգսյան - փաստաբան
Ասուլիսին հրավիրվել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Նա այս պահին նպատակահարմար չի գտնում մասնակցելու։
Ասուլիսին կարող են նաև մասնակցել մարզի ապագայով մտահոգ ակտիվ քաղաքացիներ՝ կազմակերպչական խնդիրների հետ կապված դիմելով Արտակ Գալստյանին + 374 98 02 02 հեռախոսահամարով:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով Մարի Պետրոսյաին։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։