«Տեսակետ». արտագնա ասուլիս Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում

22-08-2019 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս:
 
Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի
հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ
կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 133 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար