«Մեդիա կենտրոն».Զարթոնք միջազգային երաժշտական ամառային ակադեմիան ամփոփում է մարզային մշակութային միջոցառումները
22-08-2019 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Զարթոնք միջազգային երաժշտական ամառային ակադեմիան ամփոփում է մարզային մշակութային միջոցառումները» թեմայով։
Բանախոսներն են՝
Նարե Արղամանյան` (դաշնակահար) Զարթոնք ակադեմիայի գեղարվեստական ղեկավար
Վան Արմենյան` (ջութակահար) Զարթոնք ակադեմիայի ղեկավար
Նարեկ Ավագյան` (ՀՀ Սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար կոնցերտմայստեր) Զարթոնք ակադեմիայի մասնագետ
Արմինե Վարդանյան` (օպերային երգչուհի) Զարթոնք ակադեմիայի մասնակից
Օգոստոսի 4-17-ը Հայաստանում առաջին Զարթոնք միջազգային երաժշտական ամառային ակադեմիան Կանադայի Ատգեն Արմենյան հիմնադրամի կազմակերպմամբ անցկացրել է երկշաբաթյա խտացված վարպետաց դասեր Վանաձոր քաղաքում՝ առաջին անգամ ողջ Հայաստանի տարածքից, Ռուսաստանից և Վրաստանից համախմբելով դաշնամուրի, ֆլեյտայի, վոկալի և ժող. երաժշտության բացառիկ տաղանդներին։
Վարպետաց դասընթացները բաց են եղել ունկնդիրների համար։
Ծրագրի շրջանակում անցկացվել են 6 համերգներ ( COAF Smart center, Գյումրի և Վանաձոր)։