Անկախության երթ. ՀՅԴ


Անկախության երթ. ՀՅԴ

  • 21-09-2019 17:00:00   | Հայաստան  |  Ակցիա
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրում ենք մասնակցելու ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած «Անկախության երթ - Մեր հայրենիք» խորագրով տոնական միջոցառմանը:
 
Միջոցառումը կմեկնարկի Մատենադարանի հարակից տարածքից ժամը 17:00-ին: Մասնակիցները երթով կշարժվեն Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը, որի մոտ տեղի կունենա տոնական համերգ՝ ազգային երգերի կատարողների և Adana Project խմբի մասնակցությամբ:
 
Երթի ավարտին ելույթով հանդես կգա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը
 
--
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Հեռ.՝+374 10 52 17 65, +374 10 52 18 74
 
 
Նոյյան տապան   -   Ակցիա