Համաժողով «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» թեմայով


Համաժողով «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» թեմայով

  • 26-09-2019 09:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 26-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի կունենա « Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը » (C3QA) նախագծի եզրափակիչ համաժողովը : Նախագիծը 2016 թվականից համակարգում է Հայաստանում ֆրանսիական համալսարանը : 
Նախագծի շրջանակում մշակվել է երրորդ աստիճանի (դոկտորական) ծրագրերի որակի արտաքին ապահովմանն ուղղված քաղաքականության մոտեցումներ, չափանիշներ և չափորոշիչներ Հայաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Ուկրաինայի բարձրագույն կրթության համակարգերի համար:
 
Համաժողովի ընթացքում կներայացվեն երրորդ աստիճանի (դոկտորական) ծրագրերի քաղաքականության և որակի արտաքին ապահովման համակարգերի եվրոպական փորձը և նախագծի շրջանակում գործընկեր հաստատությունների կողմից ձեռք բերված արդյունքները, մասնավորապես՝ իրականացված փոփոխություններն ու յուրաքանչյուր երկրում գործող քաղաքականության ու իրավական շրջանակների վերաբերյալ արված առաջարկությունները։
 
Որպես C3QA նախագծի շարունակություն՝ մշակվել է նաև մեկ այլ Erasmus+ նախագիծ, որը ստացել է ԵՄ համաֆինանսավորում և ուղղված է Հայաստանում  3-րդ աստիճանի կրթության համակարգի ամբողջական բարեփոխմանը։
 
Համաժողովը թիրախում է կրթական քաղաքականության մշակողներին, բարձրագույն կրթության և հետազոտական հաստատությունների ուսանողներին, ուսումնական ու վարչական անձնակազմին, ովքեր առնչվում են երրորդ աստիճանի ծրագրերի կառավարմանը, տրամադրմանը և որակի ապահովմանը։ 
 
Համաժողովին ներկա կգտնվեն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Ժոնաթան Լաքոտը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
 
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, միջպետական համալսարան, որն իր ակադեմիական գործընկերներ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի (որի բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերը Eduniversal 2018-2019թթ․ ցանկի լավագույն հնգյակում են https://www.univ-lyon3.fr/) և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի (աշխարհի լավագույն համալսարանների ցանկի 45-րդ հորիզոնական http://www.univ-tlse3.fr/) հետ համատեղ շնորհում է բակալավրիատի և մագիստրատուրայի միաժամանակ հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի 1280 ուսանող, 13 դոկտորանտ, գրեթե 2300 շրջանավարտ։ Վերջին երեք տարիներին համալսարանն ավարտած շրջանավարտների հետ հարցումները պարզում են, որ նրանց 93%-ն ունեն զբաղվածություն (մանրամասները հասանելի են ufar.am կայքում)։ 
 
 Օրակարգը ստորև
 
8:30 - 9:00 Մասնակիցների գրանցում և հարցազրույցներ լրատվամիջոցների հետ
9:00 - 9:15 Ողջույնի խոսք
- Ժան-Մարկ Լավեստ, Ռեկտոր, Հայաստանում ֆրանսիական համալսարան
- Արևիկ Անափիոսյան, Փոխնախարար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 
- Ջոնաթան Լաքոթ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
- Անդրեա Վիկտորին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան 
- Լանա Կառլովա, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող
9:15 - 9:30 Էրազմուս+ C3QA նախագծի նպատակների և արդյունքների ընդհանուր ներկայացում
Արայիկ Նավոյան, 
C3QA նախագծի համակարգող, 
Արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր, 
Հայաստանում ֆրանսիական համալսարան 
9:30 - 10:20 Դոկտորական ծրագրերի կազմակերպումը. Ֆրանսիայի, Իսպանիայի և Լեհաստանի փորձը
Վարող՝ Արայիկ Նավոյան
  
- Գիյոմ Ռուսսե, Արտաքին կապերի գծով փոխնախագահ, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան 
- Ալֆրեդո Գարդել, Պրոֆեսոր, Ալկալայի համալսարան
- Մարի-Էլիզաբեթ Բուդուան, Ուսումնական հարցերով փոխդեկան, Քլերմոնթ Օվերն համալսարան
- Օլեգ Լեսչակ, Լեզվաբանության ամբիոնի վարիչ, Կելցեի Յան Կոհանովսկու համալսարան
Քննարկում
10:20 - 11:10 Դոկտորական ծրագրերի որակի ապահովումը Ֆրանսիայիում, Իսպանիայում և Լեհաստանում 
Վարող՝ Ռուբեն Թոփչյան, 
Մասնագիտական կրթության որակի 
ապահովման ազգային կենտրոնի տնօրեն 
 
- Ֆրանսուա Պերնո, Եվրոպայի և միջազգային բաժնի տնօրեն Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձրագույն խորհուրդ
- Հրայր Մագակյան, Դասախոս, Կելցեի Յան Կոհանովսկու համալսարան
- Ալֆրեդո Գարդել, Պրոֆեսոր, Ալկալայի համալսարան
 
Քննարկում
11:10 - 11:25 Սուրճի ընդմիջում
11:25 - 12:15 Երրորդ աստիճանի (դոկտորական) ծրագրերի կազմակերպման գծով պետական քաղաքականությունը. նպատակներն ու իրավիճակը Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում
 
Վարող՝ Խոսե Լուիս Լազարո Գալիլեա, 
Պրոֆեսոր, Ալկալայի համալսարան
  
- Սյուզաննա Ղազարյան, Բարձրագույն կրթության քաղաքականության մշակման բաժնի ավագ մասնագետ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 
- Յուրի Ռաշկևիչ, Նախարարի խորհրդական, փոխնախարար (2017-2019թթ.), Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարություն
- Շինար Սուլեյմենովա, Բաժնի վարիչ, Բարձրագույն և հետբուհական կրթության վարչություն, Ղազախստանի Կրթության և գիտության նախարարություն
- Յանջմա Օչիրբաթ, Բարձրագույն կրթության քաղաքականության բաժնի մասնագետ, Մոնղոլիայի Կրթության և գիտության նախարարություն
 
Քննարկում
12:15 - 16:30 Երրորդ աստիճանի ծրագրերի որակի ներքին ապահովման գծով C3QA նախագծի շրջանակում մասնակից բուհերի ձեռքբերումները և հետագա քայլերը 
12:15 - 12:55 Հայաստանյան փորձը.
Վարող՝ Մարի-Էլիզաբեթ Բուդուան, 
Ուսումնական հարցերով փոխդեկան, 
Քլերմոնթ Օվերն համալսարան
 
- Արայիկ Նավոյան, C3QA ծրագրի համակարգող, Արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր, Հայասատանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ
- Արմեն Բուդաղյան, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, Երևանի պետական համալսարան
- Մարիամ Հովհաննիսյան, Որակի ապահովման մասնագետ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա 
 
Քննարկում
15:55 - 13:40 Ընդմիջում
13:40 - 14:20 Ղազախական փորձը.
Վարող՝ Գիյոմ Ռուսսե, 
Արտաքին կապերի գծով փոխնախագահ, 
Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան 
 
- Բախիտկուլ Աբդիժապարովա, Հավատարմագրման վարչության պետ, Մ. Աուեզովի անվան հարավղազախական պետական համալսարան
- Գուլֆիյա Կուչումովա, Ծրագրերի պատասխանատու, Մ. Նարիկբաևի անվան KAZGUU համալսարան
 
Քննարկում
14:20 - 15:00 Մոնղոլական փորձը.
Վարող՝  Խոսե Լուիս Լազար Գալիլեա
Պրոֆեսոր, Ալկալայի համալսարան 
 
- Թումենբայար Սայա-Էրդենե, Համագործակցության բաժին, Մոնղոլիայի ազգային համալսարան
- Խոսբայար Նյամսուրեն, Արտաքին կապերի պատասխանատու, Օտգոնտենգերի համալսարան
 
Քննարկում
15:00 - 15:10 Սուրճի ընդմիջում
15:10 - 15:50 Ուկրաինական փորձը.
Վարող՝ Ֆրանսուա Պերնո, 
Եվրոպայի և միջազգային բաժնի տնօրեն, 
Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձրագույն խորհուրդ
 
- Իրինա Զոլոտարյովա, Ֆրանս-ուկրաինական Բիզնես ինֆորմատիկա մագիստորսական ծրագրի ղեկավար, Ինֆորմացիոն համակարգերի բաժնի դասախոս, Խարկովի ազգային տնտեսական համալսարան 
- Անժելիկա Գերասիմենկո, Տնտեսագիտության և մրցակցային քաղաքականության բաժնի դասախոս, Կիևի առևտրի և տնտեսագիտության ազգային համալսարան
 
Քննարկում
15:50 - 16:30 Երրորդ աստիճանի (դոկտորական) ծրագրերի պետական քաղաքականության մարտահրավերներին դիմագրավելիս. 
որակի արտաքին ապահովումը Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում
 
 Վարող՝  Սոլանժ Պիսարզ, 
Եվրոպայի և միջազգային բաժնի գծով 
ծրագրերի պատասխանատու, 
Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձրագույն խորհուրդ
 
 
- Ռուբեն Թոփչյան, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն
- Շոլպան Կալանովա, Կրթության որակի ապահովման ղազախական անկախ գործակալության նախագահ
- Թունգալագ Ջամթս, Մոնղոլիայի Կրթական հավատարմագրման ազգային  կենտրոնի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման ավագ մասնագետ, 
- Իրինա Զոլոտարյովա, Ուկրաինայի Որակի ապահովման ազգային գործակալության անդամ, բարձրագույն կրթության բարեփոխումների Էրազմուս+ փորձագետների ազգային թիմի անդամ
 
Քննարկում 
16:30 - 16:45 Եզրափակիչ ելույթներ
19:30 - 21:30 Գալա ընթրիք
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն