Աշխատաժողով զանգվածային լրատվության միջոցների խմբագիրների և ներկայացուցիչների մասնակցությամբ

19-10-2019 09:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
ՀՀ արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ կազմակերպում է աշխատաժողով զանգվածային լրատվության միջոցների խմբագիրների և ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նվիրված իրավահավասարության ապահովմանն առնչվող խնդիրների լուսաբանման միջազգային լավագույն մեթոդների և չափանիշների ներկայացմանը: 
 
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն հանրային քննարկման դրված «Իրավահավասարության ապահովման մասին»  ՀՀ օրենքի նախագծի հիմնական կարգավորումները, իրավահավասարության ապահովման միջազգային չափանիշները, պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև իրավահավասարության ապահովման վերաբերյալ օրենսդրության հետ կապված թյուրընկալումները հասցեագրելու մեթոդները, եղանակները, տեխնիկան և այլն:
Միաժամանակ հայտնում ենք, որ աշխատաժողովին հրավիրված է նաև «Ֆլայինգ Ֆոքս Մեդիա» (Flying Fox Media) գործակալության ղեկավար Արտյոմ Լիսը: Վերջինս 15 տարի աշխատել է աշխարհահռչակ «ԲիԲիՍի»
(BBC)  լրատվականում՝ իր մասնագիտական գործունեությունը հիմնականում ծավալելով նախկին ԽՍՀՄ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման շուրջ: Պարոն Լիսը մասնակիցներին կներկայցնի խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, խտրականության դեպքերի լուսաբանման շրջանակներում «ԲիԲիՍի» -ի փորձը, ինչին կհետևի մասնակիցների հետ համատեղ գործնական վարժությունների իրականացումը: 
ՀՀ արդարադատության նախարարությունը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորելով ԶԼՄ-ներում ատելության խոսքի, խտրականության բացառման, ինչպես նաև խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդիրների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի լուսաբանման հրամայականը՝ սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու վերը նշված աշխատաժողովին, որը տեղի կունենա
ս.թ. հոկտեմբերի 19-ին «Պարկ Ռեզորտ Աղվերան» հյուրանոցում (Կոտայքի մարզ, Արզական համայնք, Անտառային փող. 1-ին փակուղի):
 
Lրացուցիչ տեղեկությունների կամ մասնակցության հաստատման համար կարող եք կապ հաստատել Արդարադատության նախարարության հետ՝ զանգահարելով 010 59 40 72 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ. հասցեին: Մասնակցության հաստատումը խնդրում ենք ապահովել մինչև հոկտեմբերի 17-ը, ժամը 18:00-ն:
ԶԼՄ ներկայացուցիչների տեղափոխումը կիրականացվի հոկտեմբերի 19-ին, ժամը 09:30-ին՝ Հանրապետության հրապարակից:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 749 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար