Կապանում գրքի տոն կկազմակերպվի

19-10-2019 14:30:00   | Սյունիքի մարզ  |  Իրադարձություն
 


Սյունիքի մարզի Կապան քաղաքում կկազմակերպվի Գրքի տոն: Հոկտեմբերի 19-ին ժամը 14:30-ից Կապանի դրամատիկական թատրոնում կանցկացվեն վերջերս հրատարակված մի շարք բեսթսելեր գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես-տոնավաճառ, որոնք կուղեկցվեն ելույթների խոսքերով ու երաժշտական համարներով: Նախաձեռնությունն իրականություն են դարձնելու «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Սյուն» գրախանութների ցանցը:
 
Մասնավորապես, գրքի տոնի շրջանակում տեղի կունենա Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան
Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների, Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գրքի ռուսերեն տարբերակի, «Հովհաննես Թումանյան.հոբելյանական ընտրանի՝ նվիրված գրողի 150-ամյակին», «Կանայք Թումանյանի կյանքում», Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքերի շնորհանդեսները:
 
«Մենք մշտապես շեշտում ենք՝ մեզ համար շատ կարևոր է, որ մարզաբնակ ընթերցասերն անմասն չմնա մշակութային միջոցառումներից: Այս անգամ մենք միանգամից մի քանի նշանակալից գրքեր կներկայացնենք Սյունիքում, որոնք հենց նոր են դուրս եկել
տպարանից: Վստահ ենք, որ դրանք անպայման կհետաքրքրեն մարզաբնակ ընթերցողներին»,-նշում է  «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
 
Հրատարակչությունն առաջին անգամ չէ մշակութային միջոցառումները տանում մարզեր: Նմանատիպ նախաձեռնություններն արդեն իսկ բարի ավանդույթ են դարձել: Այս անգամ, բացի նոր գրքերից, հրատարակչությունն իր հետ մարզեր կտանի գրքերի բազմաբովանդակ տեսականի՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելու ընթերցանությանը: 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 447 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար