«Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային երկօրյա համաժողովի պաշտոնական բացումը
12-11-2019 10:00:00 | Հայաստան | Իրադարձություն
նոյեմբերի 12-ին Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում (հասցե՝ Ամիրյան փողոց, 1 շենք), ժամը՝ 10։00-ին տեղի կունենա «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային երկօրյա համաժողովի պաշտոնական բացումը։
Համաժողովի պլենար նիստին ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը, ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Դմիտրի Օվսյաննիկովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, Ռոսակրեդիտացիայի ղեկավար Ալեքսեյ Խերսոնցևը, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության անցումային և զարգացող տնտեսություն ունեցող երկրների վարչության ծրագրերի ղեկավար Եվգենի Սեսիցկին, Բելառուսի Հանրապետության հարկերի նախարարի տեղակալ Վլադիմիր Մուկվիչը, «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի նախագահ Ասլամբեկ Ասլախանովը։
Հրավիրում ենք Ձեզ նոյեմբերի 12-ին, ժամը՝ 09։45-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ՝ մասնակցելու միջոցառմանը և լուսաբանելու այն։
Ձեր մասնակցությունը ցանկալի է։
Շնորհակալություն համագործակցության համար։
Կից ուղարկում ենք երկօրյա միջոցառման ծրագիրը (ռուսերեն լեզվով)։
Խնդրում ենք ուշադրություն դարձնել նաև նոյեմբերի 13-ին, ժամը՝ 13։30-ին նախատեսվող 10-րդ կլոր սեղանի թեմային՝ «Ժամանակակից հասարակությունը կոնտրաֆակտի և կեղծարարության դեմ պայքարում»։ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ոչ միայն լուսաբանել այս միջոցառումը, այլ նաև ակտիվ մասնակել քննարկմանը։
Հիշեցնենք, որ «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի աջակցությամբ: