«Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը


«Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը

  • 22-11-2019 10:00:00   | Հայաստան  |  Գիտաժողով
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4, 11-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը:
 
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Գիտաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեժուտան, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար  Յուրի Սուվարյանը, Վարշավայի համալսարանի դոկտոր Յարոսլավ Տուրլուկովսկին:
 
Հայ և լեհ մասնագետները հանդես կգան 13 զեկուցումներով՝  նվիրված 20-21-րդ դարերում հայ-լեհական հարաբերություններին, Լեհաստանում հայերի գործունեությանը, օրենսդրական բարեփոխումներին և այլն:  
 
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտաժողով