Մեդիա կենտրոն. քննարկում՝ «Յուրայիններին՝ ամեն ինչ, մեդիային՝ օրենքներ. կառավարությունը շարունակում է հաշվետու չլինել քաղաքացիներին» թեմայով
04-11-2021 12:00:00 | Հայաստան | Քննարկում
Նոյեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Յուրայիններին՝ ամեն ինչ, մեդիային՝ օրենքներ. կառավարությունը շարունակում է հաշվետու չլինել քաղաքացիներին» թեմայով:
Բանախոսներ՝
Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն,
Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ:
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին: Դեռևս՝ անարձագանք:
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia