ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը

  • 03-11-2021 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Նոյեմբերի 3-ին ժամը 11:00-ին Holiday Inn հյուրանոցի «Տարսոն» սրահում (Երևան, Ամիրյան 2) տեղի կունենա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը «ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար երաշխիք» թեմայով:
 
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն խախտումների պատճառները և կոնկրետ փաստեր՝ ըստ իրավունքների տեսակների (կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժման և այլ իրավունքներ):
 
Այդ խախտումները կհիմնավորվեն գուգլ քարտեզի վրա ադրբեջանական անօրինական տեղակայումների փաստերով՝ ըստ ՀՀ մարդու իրավունքների փաստահավաք աշխատանքների արդյունքների և դրանով կհիմնավորվի անվտանգության գոտու անհրաժեշտությունը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս