Արմենպրես. Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացման ծրագրերը
05-11-2021 14:00:00 | Հայաստան | Ասուլիս
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ին՝ ժամը 14:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետսյանի, Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղար Պարույր Հովակիմյանի, Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Հովսեփ Հովսեփյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.-Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացման ծրագրերը, միջազգային մրցաշարեր, համագործակցություն ԿԳՄՍ նախարարության և ՀԱՕԿ-ի հետ:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: