«Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմը կլցվի իտալական շնչով ու ռիթմերով


«Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմը կլցվի իտալական շնչով ու ռիթմերով

  • 19-11-2021 18:30:00   | Հայաստան  |  Համերգ

Նոյեմբերի 19-ին, ժամը 18:30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմը կլցվի իտալական շնչով ու ռիթմերով: Համերգասրահում կկայանա “In Tempo Di Danza. Novecento Italiana!” («Պարի տեմպով. իտալական 20-րդ դար») համերգային ծրագիրը, որին հանդես կգան Սիլվիա Կիեզան (թավջութակ) և Մաուրիցիո Բալյինին (դաշնամուր)։
 
Ծրագրում կհնչեն Ֆերուչո Բուզոնիի, Ֆրանչեսկո Չիլեայի, Ալֆրեդո Կազելլայի, Մարիո Կաստելնուովո Տեդեսկոյի ստեղծագործությունները։
 
Համերգն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության “Vivere All'Italiana” մշակութային զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։
 
 
Նոյյան տապան   -   Համերգ