Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառ Երևանում


Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառ Երևանում

  • 12-12-2021 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Դեկտեմբերի 12-ին, ժամը 10:00-ից մինչեւ 20:00, «Դվին» համերգասրահում (Պարոնյան 40, Երեւան) տեղի կունենա Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառ, որը կազմակերպել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
 
Բարեգործական միջոցառումը բաց է լինելու բոլորի համար և ստացված հասույթը կհանգանակվի «Ավրորայի» եւ ՄԱԿ-ի հայաստանյան մարդասիրական նախագծերին՝  առաջ մղելով բարությանը բարությամբ պատասխանելու մշակույթը: Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Օրակարգը ստորև․
 
10:00
 
Սուրբծննդյան տոնավաճառի բացումը «Դվին» համերգասրահում՝ ավելի քան 70 ընկերությունների մասնակցությամբ:
 
12:00 
 
Դավիթ Բախշինյանը կկատարի (դաշնամուր) Առնո Բաբաջանյանի, Ֆրանց Լիստի, Ֆրեդերիկ Շոպենի եւ Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները: 
 
14:00
 
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի քառյակը կկատարի Կոմիտասի եւ Մոցարտի ստեղծագործությունները:
 
16:00
 
Սերգեյ Սարգսյանը կընթերցի եւ երեխաների հետ կքննարկի Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը» ստեղծագործությունը: Ընթերցանությունը կազմակերպում է «Զանգակ» գրատան «Տարբեր» գրքի ակումբը:
 
18:30
 
Հայտնի կդառնան Նվերների փոխանակման ծրագրի հաջողակ մասնակիցների անունները, որոնցից յուրաքանչյուրը կստանա առաջարկված ավելի քան 20 նվերներից մեկը:
 
20:00
 
Սուրբծննդյան տոնավաճառի փակում:
 
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու և լուսաբանելու Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառը։
 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հանրային կապերի բաժին
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն