Մամուլի ասուլիս՝ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմնախնդիրները ՀՀ-ում թեմայով


Մամուլի ասուլիս՝ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմնախնդիրները ՀՀ-ում թեմայով

  • 16-12-2021 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հարգելի լրագրողներ,
 
2021 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 12:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի 9-րդ հարկի   «Արամե»   սրահում (հասցե՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 շենք) տեղի կունենա մամուլի ասուլիս՝  Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում թեմայով:
 
Ասուլիսի ընթացքում փաստաբան Մելանյա Առուստամյանը  կներկայացնի ՀՀ արդատության նախարարության կողմից կարգապահական վարույթ հարուցելու  իրավունքի իրականացման ընթացքում դատարանների անկախության վտանգման, գործադիր իշխանության կողմից դատարանի գործունեությանը միջամտելու հնարավորության և նշված թեմայի հետ կապված հիմնախնդիրները:
 
Ասուլիսի ընթացքում փաստաբանի և Տավուշի մարզի ընդհանուր   իրավասության առաջին ատյանի  դատարանի   նախկին դատավոր  Ռաֆիկ Մելքոնյանի կողմից վեր են հանվելու     Ռաֆիկ Մելքոնյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին   Բարձրագույն   դատական խորհրդի  կողմից կայացված որոշումների խնդրահարույց և վտանգավոր մանրամասները:
 
Հաշվի առնելով վերջին շրջանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու հաճախականությունը, նշված խնդրի արդիականությունն ու կարևորելով նման տեղեկատվության տարածումը, հրավիրում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցել ասուլիսին: 
 
 
  Զեկուցողներ 
 
   Ռաֆիկ Մելքոնյան 
  Մելանյա Առուստամյան
Նոյյան տապան   -   Ասուլիս