«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցի ներկայացում – քննարկում


«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցի ներկայացում – քննարկում

  • 17-12-2021 11:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում են Ձեզ լուսաբանելու «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցի ներկայացում – քննարկումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00 -ին, Երևանում՝ «Ալեքսանդր» հյուրանոցի Դվին սրահում՝ Աբովյան փողոց ¾ հասցեում։ 
 
Փաստահավաք զեկույցը, որը պատրաստվել է վերոհիշյալ կազմակերպությունների կողմից, հիմնավոր ներկայացնում է պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել Արցախի բնակչության դեմ 2020 թվականի աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով։ Մասնավորապես, զեկույցում ներկայացված են փաստեր Արցախի բնակչության կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, առողջության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի, սեփականության իրավունքների խախտումների, շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության դեմ հանցագործությունների, լրագրողների թիրախավորման, վարձկանների ներգրավման, պատերազմի վարման արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու մասին։
 
Զեկույցի ներկայացում - քննարկման ժամանակ հանգամանալից անդրադարձ է կատարվելու այն հարցերին ու առաջարկություններին, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտագործել զեկույցում տեղ գտած փաստերը՝ Ադրբեջանին միջազգային իրավական հարթակներում պատասխանատվության  ենթարկելու համար։ Անդրադարձ կարվի նաև այս իրավախախոտումների վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքին։
 
Կից ուղարկում ենք Ձեզ միջոցառման օրակարգը և զեկույցի սեղմագրի շապիկը։ Միջոցառման լեզուն հայերեն է՝ հայերեն – անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։ 
 
Մասնակցությունը հաստատելու և միջոցառման վերաբերյալ այլ հարցերով կարող եք կապ հաստատել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի հաղորդակցության թիմի հետ՝ 098 89 74 77 հեռախոսահամարով
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում