ՄԱՐՏԻ 18-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Տեխնոլոգիական կրթությունը՝ Երևանից դեպի մարզեր. ՀԱՊՀ-ի նոր ծրագրերը:
Հարգելի գործընկերներ, միջոցառումը բաց է լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Միջոցառմանը չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: