Sputnik Արմենիա. մամուլի ասուլիս՝ նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնին


Sputnik Արմենիա. մամուլի ասուլիս՝ նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնին

  • 21-03-2022 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Մարտի 21-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնին, որը կանցկացվի մարտի 23-ից 30-ը։
 
Փառատոնի նպատակն է պահպանել ու տարածել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
 
Ասուլիսի բանախոսներն են՝
 
Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ),
 
Արամ Սաթյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ),
 
Սերգեյ Սմբատյան (Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,
 
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավար),
 
Սարգիս Բալբաբյան (Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն):
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս