Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի բացումը


Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի բացումը

  • 23-03-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ներկայացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։
 
Մարտի 23-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման համերգը, որի ընթացքում տեղի կունենան կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի «Հայկական սիմֆոնիկ պարեր» և Էլեն Յոլչյանի “Grace” ստեղծագործությունների պրեմիերաները։ Կհնչի նաև Վարդան Աճեմյանի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Մենակատարներ՝ Արուս Աճեմյան (դաշնամուր), Գևորգ Գինոսյան (բարիտոն)։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
 
 
Նոյյան տապան   -   Համերգ