Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի փակման համերգը


Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի փակման համերգը

  • 30-03-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Մարտի 30-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի փակման համերգը, որը նվիրված է Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին։
 
Ծրագրում կհնչեն Նուբար Ասլանյանի «Մուսալեռցիներ» ստեղծագործությունը սիմֆոնիկ նվագախմբի համար, Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտի 1-ին մասը, Ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար, Նոկտյուրնը ջութակի և նվագախմբի համար, Օհան Դուրյանի Հատվածներ «Կոմիտասական» սյուիտներից։
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մենակատարներ Կարեն Շահգալդյանը (ջութակ), Արմինե Գրիգորյանը (դաշնամուր)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը։ 
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։
 
 
Նոյյան տապան   -   Համերգ