Մեդիա կենտրոն. ԵՄ-Հայաստան Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում


Մեդիա կենտրոն. ԵՄ-Հայաստան Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում

  • 31-03-2022 13:30:00   | Հայաստան  |  Քննարկում

Մարտի 31-ին՝ ժամը 13:30-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» շուրջ՝ «Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» խորագրով։
 
Բանախոսներ՝
 
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
 
Դանիել Իոաննիսյան՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող
 
Միջոցառումը կազմակերպվում է «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:
 
«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» ամրագրվում են ԵՄ-Հայաստան փոխգործակցության ոլորտները։ 2022 թվականի մարտի 1-ին լրացել է Համաձայնագրի գործողության մեջ մտնելու մեկ տարին։
 
Ուշադրություն։ Մեդիա կենտրոնի գրասենյակը փոխվել է։ Մենք կրկին Սարյան 12 հասցեի 3-րդ հարկում ենք, բայց այլ գրասենյակում, որի վայրը կարող եք գտնել այստեղ։ 
 
Քննարկմանը կարող եք հետևել նաև ուղիղ եթերում, որը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
 
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
 
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում