Մեդիա կենտրոն. քննարկում՝ «Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը հօգուտ հանքարդյունաբերական ընկերությունների՞» թեմայով


Մեդիա կենտրոն. քննարկում՝ «Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը հօգուտ հանքարդյունաբերական ընկերությունների՞» թեմայով

  • 01-04-2022 13:30:00   | Հայաստան  |  Քննարկում

Հարգելի գործընկեր, 
 
Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը հօգուտ հանքարդյունաբերական ընկերությունների՞» թեմայով:
 
Բանախոսներ՝
 
Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ
 
Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
 
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, սակայն հրավերը մերժվել է:
 
Ուշադրություն։ Մեդիա կենտրոնի գրասենյակը փոխվել է։ Մենք կրկին Սարյան 12 հասցեի 3-րդ հարկում ենք, բայց այլ գրասենյակում, որի վայրը կարող եք գտնել այստեղ։ 
 
Քննարկմանը կարող եք հետևել նաև ուղիղ եթերում, որը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
 
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
 
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում