Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգով


Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգով

  • 07-04-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Ապրիլի 7-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Մենակատարներն են Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Մավր Մկրտչյանը (բարիտոն), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Նվարդ Ալոյանը (դաշնամուր)։
 
Ծրագրում՝ Կոմիտասի, Ռ. Մլքեյանի, Ա. Սաթյանի, Սայաթ-Նովայի, Ջ. Ռաթերի, Ջ Լիվինգսթոնի, Ջ. Գերշվինի, Վ.Յանգ-Ա. Զարգարյանի, Շ. Գունոյի ստեղծագործություններն են։
 
Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
Նոյյան տապան   -   Համերգ