Իտալացի կիթառահար Կառլո Ֆիերենսը հանդես կգա մենահամերգով


Իտալացի կիթառահար Կառլո Ֆիերենսը հանդես կգա մենահամերգով

  • 06-04-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Ապրիլի 6-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա իտալացի կիթառահար Կառլո Ֆիերենսի մենահամերգը։
 
Սա կիթառահարի առաջին համերգը չէ մեզ մոտ՝ Հայաստանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ Ֆիերենսը մշտապես ցանկալի հյուրերի շարքում է։ Համերգը տեղի է ունենում beIT campaign-ի շրջանակներում։ Այն կազմակերպել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։
 
Նշենք, որ Ֆիերենսը սկսել է նվագել վաղ տարիքից և մասնակցել մի շարք միջազգային մրցույթների ու փառատոնների՝ նվաճելով մրցանակներ։ Երաժիշտը հասցրել է շրջագայել աշխարհի տարբեր հատվածներում՝ Ամերիկայից Եվրոպա և Ասիա։
 
Ելույթ է ունեցել մի շարք հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են ԱՄՆ-ի Kennedy Center-ը, Ճապոնիայի Munetsugu Hall-ը, Արգենտինայի Museo Metropolitano-ն և այլն։ Զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։
 
 
Նոյյան տապան   -   Համերգ