Ավարտական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը


Ավարտական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը

  • 14-04-2022 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի գործընկերներ, 
 
Ապրիլի 14-ին՝ ժամը 12-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի (AWDA) շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված 1-ին դասընթացի ավարտական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը։
 
Նշենք, որ 5 ամիս տևողությամբ դասընթացն իրականացվել է Վանաձորում գործող հոլանդական ArchiDutch ճարտարապետական ընկերության հետ համատեղ մշակված կրթական ծրագրով: Դասընթացն օգնել է մասնակիցներին ձեռք բերել ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև հաղորդակցման և թիմային հմտություններ, ինչի արդյունքում  դասընթացի 11 մասնակիցները ArchiDutch ընկերությունից ստացել են աշխատանքի առաջարկ։
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը:
 
Երևանից Վանաձոր ուղևորափոխադրման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք տեղեկացնել մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 15:00-ն՝ հետադարձ նամակով կամ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով։
 
 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն