«Չուչել» ներկայացման մամուլի ասուլիսի և պրեմիերայի լուսաբանման հրավեր


«Չուչել» ներկայացման մամուլի ասուլիսի և պրեմիերայի լուսաբանման հրավեր

  • 05-05-2022 17:30:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հարգելի գործընկերներ,
 
Մայիսի 5-ին, ժամը 17:30 Երևանի Հ․ Ղափլանյանի անվ․ Դրամատիկական թատրոնում (Իսահակյան 28) կկայանա ասուլիս՝ նվիրված «Չուչել» ներկայացման պրեմիերային։
 
Ասուլիսից անմիջապես հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան դիտելու ներկայացումը։
 
Հիշեցնենք, որ Երևանի Հ․ Ղափլանյանի անվ․ Դրամատիկական թատրոնի և շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցությամբ մայիսի 5-ին Դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի հիման վրա բեմադրված «Չուչել» ներկայացումը։ Այս բեմադրությամբ «Գլոբալ թու լոքալի» հիմնադիր և ղեկավար Իրինա Ալեվերտը և ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը ցանկանում են մշակույթի լեզվով բարձրաձայնել դեռահասների շրջանում հաճախ հանդիպող և շատերի համար դեռևս անծանոթ «բուլլինգ» երևույթի և դրա երկարատև բացասական հետևանքների մասին։
 
Ներկայացման գաղափարի համահեղինակն է Իրինա Ալեվերտը։ Բեմականացման հեղինակներ՝ Գրիգոր Խաչատրյան, Էմմա Մանուկյան։ Ռեժիսոր՝ Գրիգոր Խաչատրյան։
 
«Չուչել» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Լևոն Հախվերդյանը, Էմմա Մանուկյանը, Լիդիա Գրիգորյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Դիանա Մալենկոն, Նարեկ Մարտիրոսյանը, Լիդա Լևոնյանը, Արմեն Մեսրոպյանը, Նարեկ Քթոյանը, Էմմա Մկրտչյանը, Մարիամ Ադամյանը:
 
Նշենք, որ Վլադիմիր Ժելեզնիկովը «Խրտվիլակը» գրել է 1981 թվականին, իսկ Ռոլան Բիկովը վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանել 1983-ին: Ստեղծագործության գործողությունները ծավալվում են դպրոցում՝ ներկայացնելով 6-րդ դասարանցիների առօրյան: Գլխավոր հերոսուհին իր վրա է վերցնում ուրիշի մեղքը, ինչի հետևանքով դասարանը նրան սկսում է խարազանել, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկել:
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077303484
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս