Ասուլիս՝ նվիրված STARMUS VI միջազգային փառատոնի անցկացմանը Հայաստանում


Ասուլիս՝ նվիրված STARMUS VI միջազգային փառատոնի անցկացմանը Հայաստանում

  • 06-05-2022 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

STARMUS VI միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը կհայտարարի փառատոնի շրջանակներում Հայաստան այցելող հեղինակավոր հյուրերի  անունները։
 
Ս․թ․ մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Ալեքսանդր հյուրանոցի Դվին սրահում (ք․ Երևան, Աբովյան փ․, 3/4 շենք) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված STARMUS VI միջազգային փառատոնի անցկացմանը Հայաստանում։
 
Միջոցառման խոսնակներն են՝ 
 
Վահրամ Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 
 
Ռոբերտ Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, 
 
Գարիկ Իսրայելյան - STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս։
 
Ասուլիսը Հայաստանում սեպտեմբերին անցկացվելիք STARMUS VI միջազգային փառատոնին ուղղված և տեղեկատվական արշավի մեկնարկն ազդարարող առաջին միջոցառումն է։
 
Ասուլիսի ընթացքում միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը կներկայացնի աշխարհահռչակ հյուրերի անուններն ու փառատոնի ընթացքի վերաբերյալ մանրամասներ։ Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները և ներկայացվելու է ամենատարբեր ձևաչափերով:
 
STARMUS VI Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների։
 
Հիշեցնենք, որ STARMUS VI միջազգային փառատոնը նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ Այն Հայաստանում պետք է անցկացվեր 2021 թվականին, սակայն հետաձգվել էր համավարակի պատճառով։
 
Հայաստանում հաղորդակցման պատասխանատու՝
 
Սիրանուշ Գյուրջինյան 
 
+374 94 35 47 34
 
prarmenia@starmus.com
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս