Մեդիա կենտրոն. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձին պահել են անմարդկային պայմաններում. ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի
12-05-2022 12:00:00 | Հայաստան | Քննարկում
Հարգելի գործընկեր,
Մայիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է քննարկում` ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձին պահել են անմարդկային պայմաններում. ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի» թեմայով:
Բանախոսներ՝
Միշա Խուդավերդյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ
Ռոբերտ Ռևազյան՝ ՄԻԵԴ-ում Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների պաշտպան
Զարուհի Հովհաննիսյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 3-ին Հայաստանի դեմ որոշում է կայացրել՝ արձանագրելով, որ Վոլոդյա Ավետիսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվել է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմաններում: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը Վոլոդյա Ավետիսյանին փոխհատուցել 3900 եվրոյի չափով:
Լրագրողների մուտքն ազատ է։
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia