Մեդիա կենտրոն


Մեդիա կենտրոն

  • 09-09-2022 12:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին․ որքանո՞վ է օրինաչափ» թեմայով։
 
 
Բանախոսներ՝
Հասմիկ Տիգրանյան՝ ԱՆ Հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժնի պետ
Էմմա Ավագյան` Հակակոռուպցիոն կոմիտեի Իրավական ապահովման վարչության պետ
Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ
 
ՀՀ արդարադատության նախարարություննը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կառարելու մասին օրենքի նախագիծը։
 
Նախագծով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է ամրագրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների զենքի կիրառման, օգտագործման պայմանները և կարգը:
 
Լրագրողների մուտքն ազատ է, հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա Կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում