Համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին․ հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը


Համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին․ հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը

  • 06-11-2023 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում է յուրահատուկ համերգային երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին: 
 
Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ: 
 
Ջասմին Չոյը մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից է, ով հայտնի է իր վիրտուոզ վարպետությամբ և նուրբ մեկնաբանությամբ: Նա ելույթ է ունենում աշխարհի լավագույն դահլիճներում, համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ՝ ամբողջ աշխարհում հանդիսատեսին ներկայանալով տարբեր ժանրերում՝ դասական մենահամերգից, կամերային և նվագախմբային երաժշտությունից մինչև էքսպերիմենտալ, ջազ և փոփ երաժշտություն:
 
«Ֆլեյտայի աստվածուհի», «Երաժշտության պատմության լավագույն ֆլեյտահարներից մեկը», «Յուրաքանչյուր ոք, ով լսում է Ջասմին Չոյի կատարումը, կբացահայտի ֆլեյտա նվագելու բոլորովին նոր մակարդակ»... ահա այսպիսինն է միջազգային մամուլի արձագանքը Ջասմին Չոյի մասին: 
 
Նրա անսահման հետաքրքրասիրությունը և աշխատասիրությունը ստիպեցին ֆլեյտահարուհուն ստեղծել մի շարք հայտնի ստեղծագործությունների իր մշակումները՝ ներառյալ Մենդելսոնի և Չայկովսկու ջութակի կոնցերտները, ինչպես նաև կատարել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ:  
Նոյյան տապան   -   Համերգ