«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կկայանա Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում եւ զբոսաշրջության բնագավառում ավանդ ներդրած անձանց պարգեւատրման արարողություն


«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կկայանա Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում եւ զբոսաշրջության բնագավառում ավանդ ներդրած անձանց պարգեւատրման արարողություն

  • 27-09-2010 18:00:00   |   |  
Սեպտեմբերի 27-ին`ժամը 18:00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կկայանա Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում եւ զբոսաշրջության բնագավառում ավանդ ներդրած անձանց պարգեւատրման արարողություն:

Միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների կհանձնեն շնորհակալագրեր: Ներսես Երիցյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով կպարգեւատրի զբոսաշրջության բնագավառում ներդրած ավանդի համար:

Հանդիսությանը կմասնակցեն նախարարներ, պատգամավորներ, զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչներ (զբոսաշրջային օպերատորներ, հյուրանոցներ, ավիաընկերություններ, զբոսավարներ, ուսումնական հաստատություններ, թանգարաններ, ռեստորաններ, բարմեններ), պետական եւ մասնավոր, գիտական եւ ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է 1979 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 27-ին: Զբոսաշրջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է բարձրացնել համաշխարհային հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության եւ դրա սոցիալական, մշակութային, քաղաքական եւ տնտեսական արժեքների կարեւորության վերաբերյալ: