Կմեկնարկի «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով» ծրագիրը
Կմեկնարկի «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով» ծրագիրը
13-04-2012 11:00:00 | Հայաստան | Գիտաժողով
Ապրիլի 13-ի, ժամը՝ 11:00-13:00-ն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ 2-րդ» սրահում (Ամիրյան 1) տեղի կունենա ‘’Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով’’ ծրագրի մեկնարկի միջոցառումը:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են գալու ՀՀ Կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը, «Հազարաշեն» ՀԿ-ի նախագահ Հրանուշ Խառատյանը, ծրագրում ներգրավված համայնքների ներկայացուցիչները:
Միջոցառմանը նաև հրավիրված են ՔՀԿ ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ: