Մեմինար՝ «Մեդիայի դերը տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների թափանցիկ գործընթացն ապահովելու գործում» խորագրով
18-05-2012 11:00:00 | Հայաստան |
Մայիսի 18-ի, ժամը՝ 11:00-16:30-ն, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի 9-րդ հարկի 902 սենյակում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հրավիրում է «Մեդիայի դերը տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների թափանցիկ գործընթացն ապահովելու գործում» սեմինարին:
Սեմինարի մասնակից լրագրողները, բլոգերները մանրամասն կծանոթանան տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում առկա խնդիրներին, կլսեն մասնագետի կարծիքը դրանց լուծման կարևորության վերաբերյալ ՀՀ տնտեսության զարգացման համար և կկարողանան իրենց ձայնն առավել լսելի ու պրոֆեսիոնալ դարձնել հետագա հրապարակումների ընթացքում:
Սեմինարն անց է կացվում «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է ԻՏՁՄ կողմից Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել` զանգահարելով 010-54-88-81/82/ հեռախոսահամարով կամ ուղարկելով մասնակցի տվյալները (Անուն-ազգանուն, լրատվամիջոցի անվանում, կոնտակներ) press@uite.org էլեկտրոնային հասցեին: