Sony Ericsson-ը գալիք տարում կզբաղվի միայն սմարթֆոնների արտադրությամբ


Sony Ericsson-ը գալիք տարում կզբաղվի միայն սմարթֆոնների արտադրությամբ

  • 19-10-2011 12:15:39   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Sony Ericsson ընկերությունը հայտարարել է¸ որ 2012թ-ին կենտրոնանալու է միայն սմարթֆոնների արտադրության վրա¸ տեղեկացնոմ է BBC-ն: Միաժամանակ ընկերությունը հայտարարել է¸ որ այս տարվա երրորդ եռամսյակում ոչ վնաս է կրել եւ ոչ էլ շահույթ ստացել: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել է 50 մլն եվրոյի չափով կորուստ: Ընկերությունը շուկա է ներմուծել 9¸5 մլն հեռախոս: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 9%-ով: Ընկերության ներկայացուցիչների կարծիքով, ներմուծվող հեռախոսների թիվը կրճատվել է հիմնականում հասարակ հեռախոսների թվի հաշվին: Ներկայումս Xperia սերիայի սմարթֆոնները կազմում են SonyEricsson-ի վաճառքի 80%-ը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play