Փարիզում թողարկվել է հայ առաքելական եկեղեցու խաչին և աստվածամորը նվիրված երգերի խտասկավառակ


Փարիզում թողարկվել է հայ առաքելական եկեղեցու խաչին և աստվածամորը նվիրված երգերի խտասկավառակ

  • 28-10-2011 15:12:11   | Ֆրանսիա  |  Մշակույթ
Փարիզում թողարկվել է հայ առաքելական եկեղեցու խաչին եւ աստվածամորը նվիրված երգերի խտասկավառակ, որի մեջ ներառված են ինչպես այսօր Սփյուռքի տարբեր հոգեւոր կենտրոններում հնչող երգեր, այնպես էլ մոռացության մատնված շարականներ: Աշխատանքը ձեռնարկել եւ կյանքի են կոչել ֆրանսահայ գործիչներ Ժիրայր Չոլաքյանը եւ Արամ Գեւորգյանը, ովքեր 1987թ.-ից սկսել են հավաքել եւ գրի առնել շարականների ավանդական տարբերակները: «Երգերը հավաքագրել ենք գրքերից, կենդանի կատարողներից: Որոշ երգեր միջավայրի ազդեցության տակ տարբեր փոփոխություններ են կրել, եւ մենք դրանցից շատերը հնարավորինս մաքրել ենք օտար հնզերանգներից»,- «ՆՏ»-ի հետ զրույցոմ ասաց Փարիզի «Նոր Յառաջ» պարբերականի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը: Նրա կարծիքով, եթե Խորհրդային Հայաստանում շարականների ավանդույթը գրեթե վերացել էր, ապա Սփյուռքում այն քիչ թե շատ պահպանվել է, եւ դրանք իմացողների թվի նվազման պայմաններում անհրաժեշտ է ամեն կերպ պահպանել դրանք: «Որոշ հոգեւորականներ փոքր ինչ քննադատորեն մոտեցան այս աշխատանքին` ասելով, որ իրենք գիտեն այդ երգերը, ուստի անիմաստ է խտասկավառակ թողարկելը: Սակայն մեզ համար կարեւոր է ժառանգության խնդիրը»,- նշեց Ժ.Չոլաքյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play