ԵԱՀԿ-ն ներկայացրեց իրավապահ մարմինների համար թրաֆիկինգի դեմ պայքարի թեմայի շուրջ ուսուցողական ձեռնարկ


ԵԱՀԿ-ն ներկայացրեց իրավապահ մարմինների համար թրաֆիկինգի դեմ պայքարի թեմայի շուրջ ուսուցողական ձեռնարկ

  • 26-10-2011 19:07:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերին 26-ին Երեւանում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված` իրավապահ մարմինների համար թրաֆիկինգի դեմ պայքարի դասընթացի ուսուցանողների ձեռնարկը: Ձեռնարկը պատրաստվել է ազգային փորձագիտական թիմի կողմից` տարածաշրջանային բազմամյա ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը` Եվրամիության ֆինանսավորմամբ: Այն նախատեսված է իրավապահհ մարմիններին, դատախազներին, ոստիկաններին, դատավորներին, սահմանապահներին եւ աշխատանքային տեսուչներին ուսուցանողների համար: «ԵԱՀԿ-ն աջակցում է պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակությանը` թրաֆիկինգի դեմ պայքարի ջանքերին` մասնավորապես իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդմանն ու ուղղորդման ազգային մեխանիզմի իրականացման բարելավմանը հետամուտ: Այդ տեսանկյունից սույն մեթոդաբանությունը կարող է օգնել ներդնել ավելի համակարգված եւ կենսական մոտեցումներ Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների` թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում վերապատրաստման գործում»,- ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան: «Իրավապահների համար ստեղծված ձեռնարկի շահառուներն այս անգամ ավելի ընդգրկուն են եւ ներառում են նաեւ աշխատանքի տեսուչներին։ Վստահ ենք, որ ազգային կառույցների կարողությունները հզորացնելուց բացի` ձեռնարկը նաեւ կարող է նպաստել իրավապահ մարմինների եւ ՀՀ Աշխատանքի պետական տեսչության համագործակցությանը»,- նշեց ԱՄԿ հակաթրաֆիկինգային տարածաշրջանային ծրագրի ազգային համակարգող Նվեր Սարգսյանը։ Ձեռնարկը ներկայացնում է իրավապահ մարմինների ներգրավվման կոնկրետ ոլորտների նկատմամբ կիրառելի ընդհանուր մեթոդաբանություն, համապատասխան իրավական հիմքերը, ներառում է ուսումնական նյութեր, տրամադրում դասավանդման մեթոդների վերաբերյալ առաջարկություններ եւ նկարագրում թրաֆիկինգի, շահագործման եւ այլ առնչվող հանցագործությունների դեմ պայքարի լավագույն փորձը: Ձեռնարկում ներկայացված մեթոդաբանությունն արդեն փորձարկվել է գործնական դասընթացների ընթացքում: Իրավապահ մարմինների կարողությունների հզորացումը հանդիսանում է գրասենյակի առաջնահերթություններից մեկը` որպես Հայաստանի 2010-2012 թթ Թրաֆիկինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի իրականացման կարեւոր բաղադրիչ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն