Հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թ.-ի երրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը


Հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թ.-ի երրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը

  • 22-11-2011 17:24:09   | Հայաստան  |  Տնտեսություն
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 22-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ 2011 թ. երրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը եւ ՀՀ ԿԲ 2011 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը: Խորհուրդը հաստատել է նաեւ ՀՀ ԿԲ կողմից առեւտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցը եւ դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը: Խորհրդի կողմից հաստատվել են ՀՀ ԿԲ 2012-2013 թթ.-ի հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Վահրամ Փափազյան-125» ոսկե, «Ստեփան Աղաջանյան-150», «Բենիամին Մարգարյան-100», «Արա Բեքարյան-100», «Սերգեյ Փարաջանով» արծաթե հուշադրամների դիմերեսի եւ դարձերեսի էսքիզները: Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: Խորհուրդը որոշել է «ՍՓԻՆ ԹՈՓ» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի թիվ 768 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրել «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն, իսկ «ՆՈՄԻԴԻՍԿ» ՍՊԸ-ին՝ այլ վայրում եւս գրավատան կազմակերպման լիցենզիա: ԿԲ խորհուրդը որոշել է հրապարակել ՀՀ ԿԲ 2011 թ. երրորդ եռամսյակի «Բանբեր» պարբերականը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն