Մայիսի 27-ին, ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 117 դատապարտյալ


Մայիսի 27-ին, ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 117 դատապարտյալ

  • 27-05-2011 21:56:37   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեց Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը, մայիսի 27-ին, ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 117 դատապարտյալ: Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» - 27 «Էրեբունի» - 5 «Վարդաշեն» - 23 «Դատապարտյալների հիվանդանոց» - 14 «Երեւան Կենտրոն» - 0 «Արթիկ» - 6 «Վանաձոր» - 5 «Սեւան» - 15 «Հրազդան» - 0 «Աբովյան» - 1 «Գորիս» -1 1 «Կոշ»- 10 Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը` ազատ արձակված դատապարտյալների քանակի վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն