ԷՍՏՈՆԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ<br /> ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ<br />


ԷՍՏՈՆԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

  • 05-11-1998 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 21-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին: Էստոնացիների ցանկությամբ, հաջորդ օրը Երեւանում կմրցեն նաեւ այդ երկրի չեմպիոնը` «Ֆլորան» եւ Հայաստանի ընթացիկ առաջնության հաղթող «Ցեմենտը»: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը մտադիր է մրցաշրջանի վերջին խաղում փորձարկել հավաքականի նորեկներին` ռուսաստանյան առաջնության բարձրագույն խմբի Սոչիի «Ժեմչուժինայի» խաղացողներ Մանուկ Կակոսյանին եւ Արտաշես Քալայջյանին, ինչպես նաեւ «Ուրալանի» ֆուտբոլիստ Տիգրան Պետրոսյանցին: Հավաքականում իրենց ուժերը կփորձեն նաեւ հանրապետության վերջին առաջնությունում իրենց լավագույն կողմերով դրսեւորած մի խումբ ֆուտբոլիստներ, այդ թվում լավագույն ռմբարկու «Դվինի» հարձակվող Արա Հակոբյանը: Հայրենի հավաքականում հանդես գալու խնդրանքով Բարսեղյանին է դիմել ամերիկահայ ֆուտբոլիստ Վրեժ Շահբանդարյանը, որը խաղում է «Սան Դիեգոյում»: Իսկ Իսրայելում փորձաշրջան են անցկացնում մեր հավաքականի երկու ներկայացուցիչներ Արթուր Պետրոսյանը եւ Համլետ Մխիթարյանը, որոնց հետ հավանական է պայմանագիր կնքեն համապատասխանաբար Պետահ Տիկվայի եւ Հերցլիայի նույնանուն «Մակկաբի» ակումբները:
Նոյյան տապան  -   Սպորտ